Մշակույթ Հասարակություն 

Դևիդ Բեքհեմը տարվա ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել

Այսօր Ջիմի Քիմելի հաղորդման շրջանակներում ուղիղ եթերում հայտնի է դարձել People ամսագրի վարկանիշով ամենասեքսուալ տղամարդու անունը: Այսպիսով People ամսագրի ամենասեքսուալ տղամարդկանց վարկանիշը գլխավորել է հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, հայտնում է  Theguardian-ը:

«Դա մեծ պատիվ է: Ճիշտն ասած ես ինձ երբևէ հմայիչ կամ սեքսուալ չեմ համարել: Ցանկանում եմ ասել, որ ինձ դուր է գալիս լավ տեսք ունենալ, գեղեցիկ հագնվել, սակայն երբևէ նման բան իմ մասին չեմ մտածել», -  հայտնել է Բեքհեմը:

Հարցազրույցների ընթացքում Դևիդը միշտ նշում է, որ իր զգեստապահարանը և արտաքին տեսքը Վիկտորիայի վաստակն է:

«Ես վստահում եմ նրան, վստահում եմ նրա դատողություններին: Ես երբևէ չեմ մոտեցել նրան և հայտարարել, որ նա վատ տեսք ունի որևէ զգեստով: Վիկտորիայի համար չափազանց դժվար կլինի որևէ հագուստով վատ տեսք ունենալ: Սակայն լինում են պահեր, երբ ես հագնվում եմ, նա ինձ ասում է, որ վատ փորձ չէ, սակայն հարկավոր է այդ հագուստը փոխել»:

Նույն շարքից