Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը եվրոպական երկրներում խստացրել են զենք գնելու կանոնները՝ կապված ահաբեկչական աճող սպառնալիքի հետ։ ԵՄ-ում ընդունված միջոցների փաթեթը կոչված է բարդացնել հրաձգային զենք ձեռք բերելու հնարավորությունը։ Նման որոշում այսօր ընդունել է Եվրահանձնաժողովը։
Վերջինիս ընդունած փաթեթն առնչվում է նաև զենքի լեգալ սեփականության համակարգի կարգավորմանը, անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդմանը։
Հաջորդ փուլում Եվրահանձնաժողովը պլանավորում է ընդունել գործողությունների պլան՝ ուղղված անլեգալ տեղաշարժերի, զենքի ու պայթուցիկի մատակարարումների դեմ։