Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ամենայն հավանականությամբ կկայանա դեկտեմբերի սկզբին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Նախագահների հանդիպումը կլինի առաջիկա շաբաթներին: Դեկտեմբերի սկզբին հավանական եմ համարում Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Թե որ օրը, որտեղ կլինի այդ հանդիպումը, նախագահի աշխատակազմը օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի»,- ասաց Շարմազանովը: