Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր կարծիքը հրապարակային կհայտնի մինչեւ դեկտեմբերի 6-ը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Շատ էին հարցերը, թե Հանրապետության նախագահը մասնակցելու է քարոզարշավին, կամ իր կարծիքը հայտնելու է: Ես հիմա պաշտոնապես ասում եմ՝ նախագահ Սերժ Սարգսյանը մինչեւ դեկտեմբերի 6-ը հրապարակային իր կարծիքը կներկայացնի: Դա կլինի կամ հեռուստատեսային հարցազրույցի, կամ հայտարարության ձեւով»,- ասաց Շարմազանովը: