Հասարակություն 

Մեծ Բրիտանիայի բուժհաստատություններում բյուջեի կրճատման պատճառով բժիշկները չեն բավականացնում

Մեծ Բրիտանիայի բժշկական հանրությունը մտահոգված է այն հանգամանքով, որ երկրում բժիշկները ստիպված են ավելի շատ աշխատել. գրում է Russia Today-ը։

20 հիվանդի փոխարեն մեկ հերթափոխի ընթացքում նրանք ստիպված են լինում քննել մինչև 70 հիվանդի։ Պատճառը՝ հաստիքների կրճատումն է։

Փորձագետները նշում են, որ բրիտանական կառավարությունը խնայում է առողջապահության հաշվին։
 

Թերապևտների թագավորական կոլեգիայի նախագահ Ռիչարդ Թոմպսոնը նախազգուշացրել է, որ Մեծ Բրիտանիայում հիվանդների կյանքը կարող է վտանգի տակ հայտնվել, քանի որ բժիշկները մշտական «սթրեսի և լարվածության մեջ են»։

Նա քննադատել է կառավարությանը՝ ազգային առողջապահության համակարգի կրճատման համար։ Նա հայտարարել է, որ որոշ բժիշկները ստիպված են լինում մեկ հերթափոխի ընթացքում մինչև 70 հիվանդի քննել, մինչդեռ համաձայն նորմերի՝ այդ թիվը չպետք է գերազանցի 20-ը։

 

Թոմպսոնը նաև նշել է, որ անհանգստացնող են այն բուժհաստատությունների թվերը, հատկապես փոքր հաստատությունների, որտեղ հաստիքի լուրջ պակաս կա։

Նույն շարքից