Հասարակություն 

Վրաստանի հայկական կազմակերպությունները ցույց կանեն ՄԱԿ-ի գրասենյակի եւ Թուրքիայի դեսպանատան առջեւ

Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչության դիմաց ապրիլի 6-ին տեղի կունենա բողոքի ցույց` Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները դադարեցնելու պահանջով եւ Թուրքիային` պատասխանատվության ենթարկելու խաղաղ քաղաք Քեսաբի եւ նրա հարակից շրջանների վրա հարձակված ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:


«Վրաստանի Հայ Համայնք» -ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՄԱԿ-ի ներկայացուցչության առջեւ ցույցից հետո ցույցի մասնակիցները քայլերթով կանցնեն Ճավճավաձե մայրուղիով դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ կանցկացվի բողոքի ակցիա թուրքական ցեղասպանական քաղաքականության դեմ:


Ցույցի կազմակերպիչներն են՝ «Վրաստանի Հայ Համայնք»-ը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը եւ «Թբիլիսի Հայերի Վեհաժողով»-ը:

Նույն շարքից