Յուրաքանչյուրը, անկախ տարիքից և սեռից, պետք է հետևի ձեռքերի հիգիենային: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պես Լիանա Թորոսյանը:
«Ձեռքերն ամենախոցելին են և վարակների փոխանցման մեջ շատ մեծ է ձեռքերի դերը: Համաձայն առողջապահության համաշխարհային տվյալների` վարակների փոխանցման 40-80 տոկոսը պատկանում են ձեռքերին»,-նշեց մասնագետը:
Մասնագետը մի անի խորհուրդ տվեց. «Առաջնային պետք է ուշադրություն դարձնել ձեռքերի տեխնիկական լվացմանը՝ օճառով ջրով, ջուրը պետք է լինի գոլ և հոսող, օճառի ընտրությանը պետք է ևս ուշադրություն դարձնել, ավելի շատ խորհուրդ է տրվում հեղուկ օճառներ, սրբիչի ընտրության նույնպես պետք է ուշադրություն դարձնել, հասարակական վայրերում պետք է օգտագործել մեկ անգամյա օգտագործման թղթե սրբիչներ»: