Հայաստան Հասարակություն 

Քոչարյանի մոտ սահմանադրական փոփոխությունների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ. ՀՀԿ խոսնակ

Սահմանադրական բարեփոխումների նպատակը Հայաստանում կայուն կառավարում ապահովելն է: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետին, թե սահմանադրական բարեփոխումներն արվում են Հայաստանում գերկենտրոնացված նախագահական համակարգն ապակենտրոնացնելու համար: «Ես կարծում եմ, որ  սահմանադրական բարեփոխումների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ: Սահմանադրական բարեփոխումների նպատակը գերկենտրոնացված նախագահական համակարգի ապակենտրոնացումը չէ, քանի որ մենք այսօր գերկենտրոնացված կամ ուժեղ նախագահական համակարգ չունենք, մենք ունենք կիսանախագահական համակարգ: Մեր նպատակը կայուն համակարգ ապահովելն է, անվտանգության կայուն համակարգ ունենալը, որտեղ չեն լինի նախագահի և մեծամասնության միջև հակասություններ, ինչը հնարավոր է կիսանախագահական համակարգում»,- նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև երկրորդ նախագահի այն դիտարկմանը, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը ՀՀ իշխանությունները մեկ օրում են կայացրել: Շարմազանովն ընդգծեց, որ դա մեկ օրվա մեջ կայացրած որոշում չէր, քանի որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարինեին հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել:

Նույն շարքից