Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Գալուստ Սահակյանի համար մեկ մլրդ դրամը «մի խղճուկ գումար» է. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով ծառայողական մեքենաների խնդրին՝ Գալուստ Սահակյանն ասել է. «Էն որ ասում են հազար մեքենաներ եւ այլն, այդ բոլորի պահպանումը ծախսերով-բաներով պետության վրա մի խղճուկ գումար է՝ մեկ միլիարդ դրամ»:

«ՉԻ» - Գալուստ Սահակյանի համար մեկ միլիարդ դրամը գուցե իսկապես «մի խղճումկ գումար» է՝ մարդը պետության երկրորդ դեմքն է, պաշտոնյա որդիներ ունի, «բիզնես-կլասով» է տեղից տեղ թռչում եւ այլն: Բայց մեկ միլիարդ դրամը շատ ավելին է, քան, ասենք, Տավուշի մարզի բոլոր սահմանամերձ գյուղերի համայնքային բյուջեները՝ միասին վերցրած:

Էլ չենք խոսում այն մասին, որ Գալուստ Սահակյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում. Իրականում ծառայողական մեքենաների վրա բյուջեից ծախսվում է ոչ թե մեկ, այլ մոտ 2,5 մլրդ դրամ:
Չնայած Գալուստ Գրիգորիչի համար եւերի 2,5 միլիարդն էլ է «մի խղճուկ գումար»: Եթե, իհարկե, նա պատկերացնում է, թե ինչ է նշանակում 2,5 մլրդ դրամը: Իսկ եթե չի պատկերացնում՝ այնպես բացատրենք, որ հասկանա, այդքան գումարով կարելի է պատվիրել մոտ 4 մլն հատ քյաբաբ՝ «իրա ամեն ինչով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից