Հասարակություն 

Ողբերգական դեպք Երևանում. ընտանիքի անդամները չեն հասցրել փրկել ինքնասպանություն գործած տղամարդու կյանքը

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղի 1-ին շենքի բակում տղամարդու դի կա: Նույն ահազանգը ստացվել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 16 հարկանի այդ շենքի թիվ 120 բնակարանի բնակիչ, 47-ամյա Գ. Հ.-ն ինքնասպանություն գործելու նպատակով 16-րդ հարկից իրեն ցած է նետել:

Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին, որ նա ունեցել է քաղցկեղ ու երբ իրեն ցած է նետել, տան անդամները չեն հասցրել կանխել այն:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից