Հասարակություն Մամուլի տեսություն 

Փարիզի ահաբեկչության հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանում անվտանգությունը խստացվել է. «ՀԺ»

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում անվտանգության ավելի խստացված միջոցառումներ են նախատեսված աշխատակիցների և ուղեբեռների զննման առումով:

Անվտանգության միջոցառումների խստացումը, ըստ նրա, պայմանավորված է Փարիզի ահաբեկչության հանգամանքով:

«Ուղևորներն առանձնապես չեն զգալու խստացումներ: Առաջիկայում կսկսեն կոշիկները ստուգել, միայն դա է, որ ուղևորներին թեթև անհարմարություն կպատճառի: Մնացած հարցերում ուղևորները չեն զգալու այդ խստացումներն ու ուժեղացումները»,- ասել է Աբրահամյանը:

Նույն շարքից