Նոյեմբերի 18-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին են ներկայացրել 1994 թ. ծնված Էդուարդ Ա.-ին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունը։
Պարզվել է, որ 2012 թ. հունվարին Էդուարդ Ա.-ն, ընկերոջ` 1994 թ. ծնված Սաշիկ Գ.-ի հետ, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով մուտք են գործել 1967 թ. ծնված Սյուզաննա Խ.-ի բնակարան և գողացել 600.000 դրամ արժողության ոսկյա զարդեր և 35.000 դոլար:
Էդուարդ Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սաշիկ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: