Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, Կառավարության նիստում առաջարկեց մերժել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկը՝ ընտրական տեղամասերը Հայաստանի օրհներգով բացելու եւ փակելու վերաբերյալ:
Առարկությունը հետեւյալն է՝ «Օրհներգի մասին» օրենքը սահմանում է, որ ՀՀ օրհներգը պետք է հնչի առավել կարեւոր իրադարձությունների ժամանակ, երբ ներկա են երկրի առաջին դեմքերը, բարձրաստիճան հյուրեր, իսկ տեղամասային կենտրոնների բացումը այդ ցանկում չէ: Դրանից բացի՝ տեղամասային կենտրոնները բացվում են ժամը 8.00-ին եւ փակվում 20.00-ին, իսկ հանձնաժողովները սկսում են իրենց աշխատանքը ժամը 07.00-ին եւ ժամը 20.00-ից հետո էլ չեն ավարտում աշխատանքը, իսկ այդքան անգամ հիմնը հնչեցնելը աննպատակահարմար է:
Մյուս նախագծով Արփինե Հովհաննիսյանը առաջարկեց 20 միավորով ավելացնել ԴԱՀԿ-ի ծառայողական մեքենաները: Այժմ ԴԱՀԿ-ն իր տրամադրության տակ ունի 34 մեքենա, ինչը բավարար չէ եւ, Արփինե Հովհաննիսյանի խոսքով, վերջին շրջանում ԴԱՀԿ-ի ծանրաբեռնվածությունը 6 անգամ ավելացել է: Ըստ նրա ՝ ԴԱՀԿ աշխատողների աշխատանքը ծախսատար է, եւ այդ մեքենաները ոչ թե մեկ անձին է տրամադրվում, այլ հատկացվում են ծառայությանը եւ անհրաժեշտ է:
Շարունակությունը՝ Hraparak.am