Հասարակություն 

Զենք-զինամթերք՝ հեռուստաընկերության հետնամասում

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող հեռուստաընկերության հետնամասում, երկաթե արկղերի մոտ, զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, տոպրակի մեջ, հայտնաբերել է 1 ծխագլանակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 93 փամփուշտ:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից