Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Պետք է հասարակությունը շերտավորել և հասկանալ, թե որ գծից ներքև պետք է նպաստներ տալ. Հ. Հակոբյան

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ նիստի ընթացքում, 2016 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատագմավոր Հակոբ Հակոբյանը ասաց, որ աղքատության դեմ պայքարելու համար պետք է ունենալ հստակեցված քաղաքականություն:

«Աղքատ քաղաքացիներին հատկացում ենք որոշակի գումարներ, որը շուրջ 45 միլիարդ է, զուգահեռ փորձում ենք այլ ճանապարհով, այսինքն` կենսաթոշակներ բաշխելով, զբաղվածությունն ավելացնելու ճանապարհով, սոցիալական ոլորտի աղքատությունը նվազեցնել: Ինչպե՞ս կանխարգելել աղքատությունը: Հարկավոր է, որ հասարակությունն ունենա կուտակումներ: Պետք է նկատի ունենանք նաև այն, թե կուտակային կենսաթոշակային նախագիծը աղքատության կանխարգելմա՞նն է ուղղված է, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը:

Հակոբյանի խոսքով՝ կանխարգելում` նշանակում է կուտակում հասարակության աշխատանքի ժամանակ:

«Շատ կարևոր է, որ չաշխատող մայրերին միանվագ նպաստ պետք է տանք: Իհարկե, ես համաձայն եմ, որ գումարը քիչ է: Հարցի երկրորդ կողմն էլ կա` նպաստների գումարի չափի մեծացման դեպքում 85-90 միլիարդ է կազմում հատկացումը: Արդեն պետք է մտածենք նպաստների տրման սկզբունքը վերանայելու մասին»,- նշեց Հակոբյանը:

Պատգամավորը ասաց, որ պետք է նպաստառու հասարակությունը շերտավորել, ունենալ հաշվարկային բանաձև, որով որոշել, թե որ գծից ներքև պետք է տալ նպաստներ:

Նույն շարքից