Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ԱԺ-ում ունեցած իր ելույթի ժամանակ նշեց, որ ժողովուրդը կառավարություններից ակնկալում է ավելի մեծ առաջարկներ, քանի որ օրեցօր լավ ապրելու պահանջարկը մեծանում է:
ՓՄՁ-ների փակվելու հետ կապված Խաչատրյանն ասաց, որ Հայաստանում 2015 -ի նոյեմբերի 1-ի դրությամբ ՓՄՁ-ների ոլորտում գրանցվել է 16.6 տոկոս աճ, այլ ոչ թե անկում՝ այսինքն ավելի շատ ՓՄՁ-ներ են բացվել, քան փակվել:
Ինչ վերաբերում է փակվելուն, ապա նա ասաց, որ դա կապված է ոչ թե հարկային կամ օրենսդրական խնդիրների հետ, այլ հիմնականում այլ դաշտերում եղած կարգավորումների հետ:
«Չկա կոնկրետ հաշվարկ, թե որ տարածքում ինչ տիպի կազամկերպություններ են պետք, ինչպես նաև ՓՄՁ-ների ոչ արդյունավետ կառավարման, ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման և այլ թերությունների հետ»,-նշեց ՀՀ Ֆինանսների նախարարը:
Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ կառավարությունը գնաց աննախադեպ քայլի՝ բարձրացնելով շրջանառության հարկի շեմը՝ այդ կերպ հնարավորություն տալով ավելի շատ ՓՄՁ-ների գործել ավելի հարմար պայմաններում