Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Բաքվի ապատեղեկատվությունը շատ արագ բացահայտվեց

Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին փառաբանող haqqin.az կայքը հերթական անգամ ապացուցեց, որ նույնիսկ ապատեղեկատվություն տարածելու համար խելք ու շնորհք է պետք: Բայց, քանի որ կոյունլուն, այսինք ոչխարը, նույնիսկ կոստյում հագած մնում է ոչխար, ապա ձեռնարկած գործն էլ այսպիսի անփառունակ վախճան էր ունենալու՝ սկսելուց ընդամենը մի քանի րոպե անց:

Իսկ այդ «գործն» այն էր, որ Ի.Ալիևի Բաքու հետ վերադառնալուն պես, վերջինիս կողմից վերահսկվող ԶԼՄ-ները ավելի մեծ թափով սկսեցին հարձակումները «անշնորհակալ ու դավաճան» Վրաստանի վրա, որի ղեկավարությունը նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլիի և փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կ.Կալաձեի գլխավորությամբ բանակցում են «օկուպանտ» ՌԴ-ի «Գազպրոմ» ընկերության հետ՝ փորձելով դիվերսիֆիկացնել Վրաստանի գազի շուկայում տիրող մենաշնորհային վիճակը և դուրս բերել հանրապետությունը թուրք-ազերիական տանդեմի տոտալ վերահսկողությունից:

Սակայն պաշտոնական Թբիլիսիի այս քաղաքականությունը սվիններով ընդունվեց Բաքվի կողմից։ Ի.Ալիևի համար անձնական վիրավորանք էր Կ.Կալաձեի այն հայտարարությունը, որ Ադրբեջանն ինքն իրեն չի կարող գազով ապահովել և այն գնում է «Գազպրոմ»-ից: «Իսկ ինչու՞ մենք չեն կարող գազ գնել նույն ռուսաստանյան ընկերությունից», -հարցնում էր իրեն քննադատողներին Վրաստանի փոխվարչապետը:

Այս հարցի շուրջ նույնիսկ արտահատվել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը, ով ևս կոչ է արել պաշտոնական Թբիլիսիին «ավելի լավ մտածել»`այդպիսով պաշտպանելով Բաքվին այս «գազային պատերազմում»:

Սակայն ազերիական haqqin.az կայքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ի.Ալիևին գոհացնելու համար ընդունակ է ամեն տեսակ ապուշության: Ըստ սույն կայքի Վրաստանի նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլիի թբիլիսյան նստավայրի դիմաց տեղի է ունեցել ցույց, որի ժամանակ ցուցարարները բողոքել են Վրաստանի և ռուսական «Գազպրոմի» միջև ընթացող բանակցություններից (նյութն` այստեղ):

Ընթերցելուց այնպիսի տպավորություն ես ստանում, որ այդ ցույցը տեղի է ունեցել երեկ: Կայքն այս տեղեկությունը հաղորդելուց հղում է կատարել վրացական «Грузия онлайн»-ին: Սակայն, երբ փորձ կատարեցի ստուգել այս տեղեկությունը, պարզվեց որ ըստ «Грузия онлайн»-ի այս ցույցը տեղի է ունեցել ոչ թե նոյեմբերի 18-ին, ինչպես դա փորձում է ներկայացնել ազերիական կայքը, այլ սույն թվականի հոկտեմբերի 10-ին (նյութն` այստեղ):

Այսպիսի հիմար մեթոդներով ազերիները պայքարում են ոչ միայն ՌԴ-ի և «Գազպրոմի», այլև Երևանի, Արցախի և շատերի դեմ: Հ.Գ. Կոպիտ սխալների բացահայտումից հետո այս կայքը գերադասում է «սխալ» տեղեկությունն անձայն և առանց ավելորդությունների հեռացնել: Տեսնե՞ս հիմա էլ է այն անաղմուկ հեռացվելու:

Գագիկ Համբարյան

Նույն շարքից