Քաղաքական Միջազգային 

Սիրիայում առանց Ասադի խաղաղ կարգավորումը անհնար է. լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում առանց երկրի նախագահ Բաշար Ասադի խաղաղ կարգավորում չի ստացվի, որովհետեւ նա արտահայտում է սիրիական հասարակության զգալի մասի շահերը:

Լավրովը ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հիշեցրել է, որ սիրիական հակամարտության ամենասկզբում Արեւմուտքում չէին կասկածում, որ Ասադի ռեժիմը շուտով կտապալվի:

«Ասում էին՝ նրա օրերը հաշված են, բայց այդ օրերը արդեն 5-րդ տարին են գլորվում: Ասադն արտահայտում է սիրիական հասարակության զգալի մասի շահերը, հետեւաբար առանց նրա մասնակցության խաղաղ կարգավորում գտնել չի ստացվի»,-ասել է Լավրովը:

Նույն շարքից