ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ խմբակցություններն այսօր հանդես եկան եզրափակից ելույթներով, ըստ այդմ՝ ԲՀԿ-ն չնշեց, թե ինչպես կքվեարկի, ՕԵԿ-ը, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն հստակ դեմ կլինեն, և կողմ կլինի միայն ՀՀԿ խմբակցությունը: «Ժառանգություն»–ից տեսակետ չհայտնեցին:
Նախագծի վերաբերյալ ԱԺ Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: ԱԺ փոխխոսնակ հարցին, թե ի վերջո դե՞մ են նախագծին, թե կողմ: Արդեն դահլիճից պատասխանեց, թե դեռ կասեն:
ՕԵ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով հստակ նշեց, որ դեմ են քվեարկելու:
ՀՅԴ-ի անունից ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ պետք է կարողանալ արձանագրել, թե ինչ պետք է անել և ստեղված վիճակից ելքը որն: Նա հայտնեց, որ «բնականաբար իրենք չեն կարող կողմ լինել:
ՀԱԿ–ի անունից խոսեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով տեսակետ հայտնեց, որ բյուջեն ցույց է տալիս, որ ներկա իշխանությունները չունեն ո՛չ ծրագիր, ո՛չ հավակնություն և ո՛չ էլ հույս:
Մինչը ՀՀԿ խմբակցության անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով նախ անդրադարձավ ՀԱԿ-ի քննադատական ելույթին և նշեց, որ եթե այսօրվա իշխանությունները չլինեին, ապա հիմնովին երկիրը կկործանվեր նախորդ իշխանությունների պատճառով, «ովքեր 98թ-ին փախան»: Նա նաև նշեց, թե արտաքին պարտքի սահմանը չի հատել վտանգավորության սահմանը, որի մասին են խոսում նաև միջազգային կազմակերպությունները: