ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով՝ Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրին, նախարարն ասաց, մինչ տարվա վերջ ակնկալում են ԵՄ-ի հետ մեկնարկել բանակցությունները:
«Ելնելով Եվրոպական միության հետ բանակցությունների փորձից կարող եմ ասել, որ մենք բավական արագ ենք առաջ ընթանում»,-ասաց նա:
Իսկ ինչ վերաբերվում է փաստաթղթի ստորագրմանը՝ նա ասաց.«Խոսքը նրա մասին է, որ մենք մեկնարկելու ենք բանակցություններ, դուք ասում եք կստորագրվի՞»: