Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ու նրա կառավարությանը մեղադրել է ԻՊ-ի զինյալներից նավթ գնելու համար:
«Այսօր տարածաշրջանում բոլոր ահաբեկչական կազմակերպություններն ուղղակի կամ անուղղակի կերպով ծառայում են Ասադի շահերին: Այս պահին Ասադը զբաղվում է ԻՊ-ի նավթը գնել ու վաճառելով»,-ասել է Էրդողանը: