Հասարակություն գլխավոր 

Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը ոչնչացվել է. պաշտոնական

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Սեն Դենի արվարձանում նախօրեին իրականացված հատուկ գործողության շրջանակում։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Փարիզի գլխավոր դատախազը:

Բազմաթիվ փամփուշտներով խոցված դին հայտնաբերվել է Սեն Դենիում գտնվող բնակարանում։ Հայտնի է, որ 27-ամյա երիտասարդը Բելգիայի քաղաքացի է. նրա ինքնությունը հաստատվել է մատնահետքերի միջոցով:

Նույն շարքից