Դանակով զինված անհայտ անձը հարձակվել է Russia Today հեռուստաընկերության Թել Ավիվի գրասենյակի վրա:
Այդ մասին Twitter-ում հայտնել է լրագրող Պոլա Սլիերը:
Նրա տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ևս երեքը վիրավոր են: Հանցագործը գտնվում է ազատության մեջ:
RT-ն հաղորդում է երկու զոհի մասին: Նշվում է, որ նրանք հեռուստաընկերության աշխատակիցներ չեն: