Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13:30-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Առափնյա փողոցի թիվ 63 տան հասցեին կից անասնագոմի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արթուր Մ.-ին և 1985 թ. ծնված Լիանա Մ.-ին:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ խոստովանական բացատրություններ են տվել, որ նախնական համաձայնության գալով` մուտք են գործել 1955 թ. ծնված Վարդան Մ.-ին պատկանող, Էջմիածին քաղաքի «Չոբանքյարա» կոչվող տարածքում գտնվող անասնագոմ և այնտեղից գողացել մեկ խոշոր եղջերավոր անասուն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի բաժին: