Միջազգային Քաղաքական 

Դամասկոսը պահանջել է ԻՊ դեմ գործողությունները համակարգել իր հետ

Դամասկոսը պահանջել է իր հետ համակարգել գործողությունները, որոնք ուրիշ երկրներն իրականացնում են սիրիական տարածքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը Interfax-ի հետ հարցազրույցում։

«Ցանկացած ուժ, ցանկացած երկիր, որը հայտարարում է Սիրիայի տարածքում ահաբեկչությանը դիմակայելու մասին, պետք է համակարգի իր գործողությունները Սիրիայի կառավարական բանակի ու կառավարության հետ, և դա Ֆրանսիային ևս վերաբերում է»,- ասել է դիվանագետը։ «Ցանկացած գործողություններ առանց Սիրիայի կառավարության հետ համակարգման համարվում են ագրեսիա երկրի դեմ»։

Հադդադը նշել է, որ Սիրիայի կառավարությունը համաձայն է, որպեսզի Ռուսաստանը, որը հակամարտության մեկնարկից ի վեր միջազգային ջանքեր է գործադրում ահաբեկչությունը ոչնչացնելու համար, իր գործողությունները համակարգի ցանկացած երկրի հետ, ինչը ավտոմատ կհամարվի Դամասկոսի հետ համակարգում։

Նույն շարքից