2016 թվականին Հայաստանում կրթության ոլորտի ծախսերը ծրագրված են ՀՆԱ-ի 2.4%-ի չափով: Այս մասին նշված է նոյեմբերի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում քննարկված 2016 թվականի պետբյուջեի նախագծում: Ընդհանուր առմամբ, հատկացվելու է 131.9 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 274 մլն դոլար - խմբ.):
Հանրակրթությանը տրամադրվելու է 76.7 մլն դրամ կամ 3.1%-ով ավելի՝ 2014 թվականի համեմատ: Արտադպրոցական դաստիարակությանը կհատկացվի շուրջ 4.7 մլրդ դրամ կամ 0.4%-ով պակաս՝ 2015 թվականի համեմատ:
Մասնագիտական-տեխնիկական կրթությանը կուղղվի 2.8 մլրդ դրամ, միջին մասնագիտական կրթությանը՝ շուրջ 8.5 մլրդ դրամ:
Բարձրագույն կրթության ծախսերը պետք է կազմեն 12.2 մլրդ դրամ կամ 7%-ով ավելի՝ 2015 թվականի համեմատ:
Բացի այդ, Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանում (դպրոցների վերանորոգում եւ դպրոցներում ու բուհերում գիտելիքի մակարդակի բարձրացում) ծրագրվում է շուրջ 2.8 մլրդ դրամ ծախսել, իսկ Ասիական զարգացման բանկի «Դպրոցների սեյսմիկ պաշտպանություն» ծրագրի շրջանակում՝ շուրջ 2.0 մլրդ դրամ: