Հասարակություն 

«Բատակլան» համերգասրահը կրկին կբացվի փարիզյան ահաբեկչության հետաքննությունից հետո

Փարիզի «Բատակլան» համերգասրահի ղեկավարներից մեկը հայտարարել է, որ այն կրկին բացվելու է ահաբեչության հետաքննությունից հետո:  Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The New Musical Express-ին:

«Իհարկե, այն բացվելու է: Ծանր կլինի մի քանի ամիս, մի քանի շաբաթ: Բայց մենք կրկին աշխատելու ենք, մենք չենք հանձնվելու»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել   քաղաքի  6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ: Առնվազն 129 մարդ է մահացել, 350-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: «Բատակլան» համերգասրահում Eagles Of Death Metal խմբի համերգի ժամանակ մահացել է 118 մարդ:

Նույն շարքից