Հայաստան Մամուլի տեսություն Քաղաքականություն 

Պաշտոնյաներն անտեսել են վարչապետի հրահանգն ու ծլկել հետնամուտքով. ովքե՞ր են նրանք. «ՀԺ»

analitik.am

«Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստին մասնակցող պաշտոնյաներին հորդորել է չխուսափել լրագրողներից և կոչ է արել կառավարության շենքի հետնամուտքով դուրս գալու փոխարեն դուրս գալ գլխավոր մուտքով։

Աբրահամյանը նշել է, որ կառավարության նիստից հետո լրագրողները սպասում են նախարարներին հարցեր տալու, և անթույլատրելի է, որ կառավարության անդամները հետնամուտքով են դուրս գալիս շենքից։

Սակայն վարչապետի այս հորդորներն ունեցել են ընդամենը 5 տոկոսի ազդեցություն։ Կառավարության երեկվա նիստից հետո գլխավոր մուտքով դուրս են եկել գործադիրի այն անդամները, որոնք սովորաբար չեն խուսափում լրագրողների հետ շփումներից, մասնավորապես Կարեն Ճշմարիտյանը, Արմեն Եղիազարյանը, Ռադիկ Մարտիրոսյանը, Արմեն Մուրադյանը, Արմեն Ալավերդյանը։ Իսկ վերը նշված 5 տոկոսի «էֆեկտը» ապահովել Է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, որը նախկինում դուրս Էր զալիս կառավարության շենքի հետնամուտքով իսկ երեկ օգտվեց գլխավոր մուտքից։

Մյուսները, ինչպես, օրինակ, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, կամ ծլկել են հետնամուտքով, կամ շենքի վերևի հարկերում սպասել են այնքան, մինչև որ լրագրողները հեռացել են կառավարության շենքից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից