Հասարակություն 

3 հոգու ինքնաձիգով սպանած ԱԺ նախկին պատգամավորի քրոջ որդին կալանավորվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

analitik.am

Shamshyan.com-ը գրում է. Այսօր` նոյեմբերի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ, 27-ամյա Հայրապետ Սեփոյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արիս Սիսակյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը և Հ. Սեփոյանը , ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:

01 02 03 04

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից