Բիզնես Գլխավոր Հասարակություն 

Այս տարի ՌԴ-ից 300 մլն ռուբլի է ուղարկվել «Իսլամական պետությանը»

analitik.am

Ռուսական «Известия» թերթը գրում է. «Ռոսֆինմոնիթորինգ» ֆինանսական մոնիթորինգի ռուսական դաշնային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  2013-2014թթ. ընթացքում Ռուսաստանի Դաշնության 3.500 քաղաքացի ֆինանսական օգնություն է տրամադրել տարատեսակ ահաբեկչական խմբավորումների:

Երկու տարում ՌԴ քաղաքացիներն ահաբեկիչներին են ուղարկել 40 մլն ռուբլուց ավելի գումար: Մինչդեռ ընթացիկ տարվա սկզբից մինչև սեպտեմբեր Ռուսաստանից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն է ուղարկվել 300 մլն ռուբլի:

Նշվում է, որ  տվյալ ֆինանսական միջոցները հիմնականում հավաքվել են համացանցի միջոցով արված նվիրատվությունների շնորհիվ։

Առավել մանրամասն՝ այստեղ

Նույն շարքից