Հասարակություն 

Ռուսական A321 օդանավում եղած պայթուցիկի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել

analitik.am

Интерфакс գործակալության փոխանցմամբ` ռուսական հատուկ ծառայություններհայտնել են, որ պայթուցիկ սարքի լուսանկարը, որի միջոցով իբր պայթեցվել է ռուսական А321 ինքնաթիռը Սինայի թերակղզում, եթե կեղծ չէ, ապա վկայում է այն մասին, որ ռումբը պատրաստվել է Եգիպտոսի տարածքում:

Աղբյուրը հայտնել է, որ լուսանկարում պատկերված տարայի բրենդն արտադրվում է բացառապես Եգիպտոսի տարածքում։

«Լուսանկարում պատկերված տարան կարող է վկայել այն մասին, որ ռումբը պատրաստվել է այդ երկրում, այլ ոչ արտերկրում, կամ էլ դա ապատեղեկատվություն է, որի միջոցով ահաբեկիչները մտադիր են քննիչներին կեղծ ուղու վրա դնել»,- հայտնել է նա:

Հիշեցնենք, որ օդանավը հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնելիս կործանվել է Սինայի թերակղզում։ Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։

Նույն շարքից