Հասարակություն 

Երևանի տարեգրություն՝ նոյեմբերի 20-ը Երևանի պատմության մեջ

analitik.am

1919թ. - Խնամատարության և աշխատանքի նախարարի նախագահությամբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ժողով հրավիրվեց Հայաստանում Կարմիր Խաչի ընկերություն հիմնելու համար:

1921թ. - Երևանում հանդիսավոր կերպով բացվեց արվեստների տունը:

1944թ. - Հիմնադրվեց Արտասահմանի հետ կուլտուրական կապի հայկական ընկերությունը /ԱՕԿՍ-ը/

1987թ. Երևանում բացվեց Աղասի Խանջյանի հուշարձանը /քանդ.՝ Ա. Հովսեփյան/

2001թ. «Զվարթնոց» օդանավակայանում բացվեց «Ավիա-սերվիս» ՓԲԸ ավիացիոն ինժեներատեխնիկական ծառայության նոր մասնաշենքը:

Հ.Գ. Տեղեկատվությունը տրամադրվել է Երևանի պատմության թանգարանի կողմից:

Նույն շարքից