Հայաստան Քաղաքականություն 

Եվրոպական կառույցները պետք է հասկանան, որ գործ ունեն լուրջ պետության հետ. ՀՅԴ խմբակցության քարտուղար

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խորհրդարանում ճեպազրույցների ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադառնալով ԵԽԽՎ հայաստանան պատվիրակության գործունեությանը՝ նշեց, որ չի կարող մեր պատվիրակությանը մեղադրել չաշխատելու մեջ:

«Ես չեմ կարող մեղադրել մեր հիմնավորումները, բացատրութունները չներկայացնելու մեջ, բայց մենք ունենք խնդիր ոչ միայն խորհրդարանական պատվիրակության, այլև` պետական բոլոր օղակներով համադրված աշխատելու»,- ասաց ՀՅԴ-ականը:

Աղվան Վարդանյանը շեշտեց, որ քաղաքական հանձնաժողովում, ովքեր մասնակցել են քննարկմանն ու քվերակությանը, փաստել են, որ բազմաթիվ ճշգրիտ փաստարկները և հիմնավորումները որևէ արդյուքն չէին տալու:

«Այդ բրիտանացի անձը, որի պատգամավորության ժամկետը լրանում է և սա նրա վերջին հնարավորությունն է, Թուրքիայի քաղաքացի է, նրա տիկինը թուրք է, Ադրբեջանում ունեն բիզնես և այլն: Ակնհայտորեն սա խայտառակ զեկույց էր այս հարցով ևս: Բայց ես կարծում եմ, որ մենք համատեղված աշխատելու շատ ավելի մեծ անհարժեշտություն ունենք: Դա վերաբերում է մեր արտգործնախարարությանը, դեսպանատներին, մեր հայկական կազմակերպոթուններին: Քաղաքական հանձնաժողովի նիստին մասնակցել է 40 պատգամավոր, երբ քաղաքական հանձնաժողովում ընդգրկված էր 83 պատգամավոր:

Արդյոք մենք ամեն ինչ արե՞լ ենք, որ 83-ից ևս քսանն իրազեկված լինեն, տեղեկացված լինեն, լավ պատկերացնեն խնդրի բուն էությունը և ամեն ինչ արած լինեինք, որ նրանք նույնպես ներկա լինեին այդ նիստին

Մեր պաշտոնական հայտարարությունը պետք է անենք մինչև հունվարի նստաշրջանը, որպեսզի ի վերջո եվրոպական կառույցները հասկանան, որ գործ ունեն լուրջ պետության հետ»,- ասաց Վարդանյանը:

Նույն շարքից