Հայաստան Քաղաքականություն 

Լևոն Զուրաբյանը չի պատրաստվում հրաժարվել իր ծառայողական մեքենայից

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ եկող շաբաթ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում ներառված են բազմաթիվ օրինագծեր:

«Սա արդեն դառնում է անընդունելի պրակտիկա. ամեն շաբաթ արտահերթ նիստ են հրավիրում: Այսինքն` արտահերթ նիստեր հրավիրելով` պառալամենտը փորձում են դարձնել դակիչ, փաթեթով բերում են օրինագծերը ու արագ-արագ, առանց պատշաճ քննարկման, անցկացնում օրենքները»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Լրագրողների այն դիտրկամնը, թե ծառայողական մեքենան շքեղություն է ու պետք է հրաժարվել դրանից, Զոեւրաբյանը ասաց.«Մենք  հատուկ նամակով դիմել ենք ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին, որ այդ թանկարժեք մեքենաները փոխեն ավելի քիչ արժեք ունեցող մեքենաներով՝ հաշվի առնելով բյուջեի խնդիրները և գոտիները ամուր կապելու խնդիրը: Բայց Հովիկ Աբրահամյանը մերժել է` տալով տարօրինակ պատասխան, որ ավելի քիչ արժեք ունեցող մեքենայի ծախսն ավելի թանկ կնստի ԱԺ-ի վրա»:

Հարցին, թե չի՞ պատրաստվում հրաժարվել իրեն տրամադրված ծառայողական մեքենայից, նա պատասխանեց. «Եվ դրանից ի՞նչ պետք է փոխվի, այսինք` մենք մեր գործը չանե՞նք: Դե, եկեք` հրաժարվենք պրինտերի սարքերից, համակարգիչներից, է՞լ ինչից հրաժարվենք»:

Նույն շարքից