Հասարակություն 

Աղմկահարույց սպանության գործով գյուղապետի ազգականների ավտոմեքենաները տեղափոխվել են տուգանային հրապարակ

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում 34-ամյա Արսեն Ազիզյանի սպանության գործով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել Toyota Land Cruiser մակնիշի 01 ՕC 010 համարանիշի, Mercedes E 350 մակնիշի 01 CO 010 համարանիշի, Վազ 2121 մակնիշի 01 VN 010 համարանիշի և Mitsubishi Pajeri IO մակնիշի 01 CD 010 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները պատկանում են Ա. Ազիզյանի սպանության կասկածանքով կալանավորված Պտղնի գյուղի բնակիչ Արման Բաղդասարյանի ազգականներին, ովքեր Պտղնիի գյուղապետի մոտ ազգականներն են:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օգոստոսի 27-ին Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց էր տեղափոխվել 34 տարեկան մահացած տղամարդու դի:

Գ. Շամշյանը հայտնել էր, որ երիտասարդը վնասվածքն ստացել էր կրծքավանդակի հատվածում հրազենից արձակված կրակոցից և, ըստ տեղեկությունների, նրան հիվանդանոց էր տեղափոխել եղբայրը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից