Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Մոսկվան պաշտոնական Կիևին կրկին հիշեցրել է 3 մլրդ դոլար պարտքի մասին

analitik.am

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պաշտոնական Կիևին հիշեցրել է, որ 3 մլրդ դոլար պարտքը պետք է վճարել Մոսկվային, այլապես այդ պարտքը Ուկրաինային կարող է դեֆոլտի հասցնել:

«Պարտքը վճարել է պետք, այն չվճարելը կարող է դեֆոլտային իրավիճակ ստեղծել»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ուկրաինական հեռուստաեթերում հայտարարել էր, որ Կիևը Ռուսաստանին չի վճարելու 3 մլրդ դոլար պարտքը։

«Այլ պայմաններ, քան այլ վարկատուները, դուք չեք ստանալու։ Հիմնական պայմանն է՝ նվազեցնել պարտքը 20%-ով և բոլոր մարումները հետաձգել 4 տարով»,-ասել է Յացենյուկը՝ հակառակ դեպքում սպառնալով սառեցնել ռուսական պարտքի մարումը։

Նույն շարքից