Հայաստան Քաղաքականություն 

Դատախազը միայն իմ միջոցով չի ընտրվելու՝ ընդդիմությունն ու իշխանությունը միասին են ընտրելու. Վ. Այվազյան

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում գտնվող, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը շեշտեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո ժողովուրդն հնարավորություն է ունենալու իր նախընտրած կուսակցությանն ընտրել:

«Դատախազը միայն իմ միջոցով չի ընտրվելու՝ ընդդիմությունն ու իշխանությունը միասին են ընտրելու, միավորվելով պետք է հարցերը լուծենք: Վերահսկիչ պալատը, որը ձեւավորվում է իշխող քաղաքական ուժի միջոցով, ի՞նչ եք կարծում այդ քաղաքական ուժին կվերահսկի՞»,-ասաց Վարդան Այվազյանը:

Հիշեցնենք, որ «Հարավ» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը:

Իսկ «Ոչ»-ի ճակատից  են՝ հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գեւորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նույն շարքից