Հասարակություն 

Ֆրանսիան միացել է Մալիին՝ հյուրանոցից պատանդների ազատ արձակման հարցում

analitik.am

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մոտ 10 ահաբեկիչ Մալիի մայրաքաղաք Բամակոյում կրակ են բացել Radisson Blu հյուրանոցում և պատանդ են վերցրել մոտ 170 մարդու:

Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան Մալիի իշխանություններին աջակցություն է ցույց տալիս գրավված Radisson Blu հյուրանոցից պատանդներին ազատ արձակելու հարցում:

Turkish Airlines ավիաընկերությունից հաղորդել են, որ ընկերության 3 աշխատակիցների հաջողվել է փախչել հյուրանոցից:

«Ընդհանուր առմամբ, պատանդ է վերցվել ընկերության 7 աշխատակից: Նրանցից 3-ն ազատ են արձակվել»,-հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:

Այլ տեղեկություններ դեռևս չկան:

Նույն շարքից