Հասարակություն 

Նախկինում դատվածները կրկին ոստիկանությունում

analitik.am

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ 1997 թ. ծնված, նախկինում դատված Կ. Խ.-ն և 1998 թ. ծնված, նախկինում դատված Ն. Մ.-ն մարտ ամսին 2-րդ հարկի պատուհանից մուտք գործելով 1931 թ. ծնված Սերոբ Թ.-ի` Բակունցի փողոցում գտնվող առանձնատուն, կոտրել են 1-ին հարկի պահեստարանի մուտքի դուռը և այնտեղից կատարել գողություն:

Կ. Խ.-ն և Ն. Մ.-ն բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից