Քաղաքական Միջազգային 

2016-ին ՌԴ-ի և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմ կհաստատվի. Վրաստանի ներկայացուցիչ

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ արդեն 2016թ. չեղյալ կհայտարարվի երկու երկրների միջև վիզային ռեժիմը, հայտնում է RIA Novosti-ն:

«Մարտի 16-ին Պրահայում ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ մենք կքննարկենք այն, թե ինչպես է գործում վիզային ռեժիմը, կա՞ն արդյոք խնդիրներ մեր կողմից ու հարկավո՞ր է ինչ-որ բան անել այդ ուղղությամբ: Վիզային ռեժիմը, իրոք, բավական դյուրացել է ու մենք չենք բացառում, որ այս տարի այն ամբողջությամբ կհանվի»,- հայտարարել է Աբաշիձեն:

 

Նույն շարքից