Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ արդեն 2016թ. չեղյալ կհայտարարվի երկու երկրների միջև վիզային ռեժիմը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մարտի 16-ին Պրահայում ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ մենք կքննարկենք այն, թե ինչպես է գործում վիզային ռեժիմը, կա՞ն արդյոք խնդիրներ մեր կողմից ու հարկավո՞ր է ինչ-որ բան անել այդ ուղղությամբ: Վիզային ռեժիմը, իրոք, բավական դյուրացել է ու մենք չենք բացառում, որ այս տարի այն ամբողջությամբ կհանվի»,- հայտարարել է Աբաշիձեն: