Հասարակություն 

Ավտոմեքենայից թմրամիջոց է հայտնաբերվել

analitik.am

Ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանի Չարենցի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արմեն Ե.-ին, 1993 թ. ծնված Էդգար Ա.-ին և 1991 թ. ծնված Փայլակ Մ.-ին` իր վարած «ՎԱԶ-21021» մակնիշի ավտոմեքենայով:

Մեքենայի զննությամբ՝ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, որն ըստ Փայլակ Մ.-ի հայտարարության` կանեփ է և պատկանում է իրեն: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն 

Նույն շարքից