Գիտություն Հասարակություն 

Facebook-ի մշակած ծրագիրը կօգնի մոռանալ նախկին սիրեցյալին

analitik.am

Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Facebook-ը մշակել է այնպիսի ծրագիր, որը կօգնի բաժանվելուց հետո արագորեն մոռանալ նախկին զուգընկերոջը։ Facebook-ը երեկ փորձարկել է այդ ծրագիրը, որը կանի այնպես, որ ձեզ ոչինչ չի հիշեցնի ձեր նախկին սիրեցյալի մասին։

Սոցցանցի ներկայացուցիչ Կելլի Ուինթերսը հայտարարել է, որ երբ օգտատերերը փոխեն ընտանեկան դրության կարգավիճակը և գրեն, որ այլևս հարաբերությունների մեջ չեն, նրանց կառաջարկվի փորձարկել նոր գործիքներ։

20151120_facebook_1

Դա մասնավորապես վերաբերում է նրան, որ դուք այլևս չեք տեսնի, թե ինչ գրառումներ է անում ձեր նախկին զուգընկերը։ Երբ դուք սկսեք որոնում իրականացնել առաջին տառերով, նրա անունը չի հայտնվի ձեր առջև։ Բացի դրանից՝ հնարավորություն կա սահմանափակել ձեր էջ մուտք գործելը։

20151120_facebook_2

Նույն շարքից