Հասարակություն 

Նոր տեղադրված տեսախցիկները և արագաչափերը կգործարկվեն նոյեմբերի 23-ից

analitik.am

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի նոյեմբերի 23-ից գործարկվելու են Երեւան քաղաքի Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:

Նույն օրվանից գործարկվելու են նաեւ հետեւյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

- Վանաձոր քաղաքի Գր. Նարեկացի փողոց՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է,

- Արագածոտնի Օհանավան համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,

- Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,

- Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը աշխատանքային օրերին ժամը 08.00-ից մինչեւ 18.00-ն 40 կմ/ժ է, իսկ մնացած օրերին եւ ժամերին՝ 60 կմ/ժ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Նույն շարքից