Հասարակություն 

ԿԸՀ-ն բրայլյան գրատեսակով ձեռնարկ է մշակել տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար

analitik.am

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին տեսողության պատճառով  քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է հատուկ ձեռնարկ` բրայլյան գրատեսակով:

Այս մասին հայտնում են ԿԸՀ լրատվական ծառայությունից։

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ձեռնարկը հասցեատերերին է հանձնելու «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության միջոցով:

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 23-ին` ժամը 11.00-ին, «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակում (ք.Երևան, Իսահակյան 18, հեռ. (37410) 54-18-45, 56-05-21, 56-80-91, 56-19-73):

Նույն շարքից