Միջազգային Քաղաքականություն 

ԵԽԽՎ-ի ղեկավարը կրկին կոչ է արել ազատ արձակել ադրբեջանցի իրավապաշտպանին

analitik.am

ԵԽԽՎ նախագահ Ան Բրասերը հերթական անգամ կոչ է արել ազատ արձակել ազատազրկված իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին՝ նրա առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված:

Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Ես անհանգստացած եմ Ինթիգամ Ալիևի նկատմամբ ճնշումներով ու նրա առողջական վիճակի վատացմամբ: Հաշվի առնելով դա՝  կոչ եմ անում մարդասիրական նկատառումներով չեղարկել նրա մեղադրանքը»։

Նշենք, որ սա Բրասերի առաջին կոչը չէ Ադրբեջանի իշխանություններին՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

Նույն շարքից