Գլխավոր Ռազմական 

Հայաստանի և Արցախի նախագահներն այցելել են ՊԲ մի շարք ստորաբաժանումներ

analitik.am

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 20-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան շրջանում տեղակայված` Պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումներ:

Նախագահները դիտել են զորավարժությունները, ծանոթացել զինվորների ծառայությանը, մասնակցել մի շարք օբյեկտների բացման արարողություններին:

Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը խրախուսել են զորավարժություններում բարձր արդյունքներ ցուցաբերած մի խումբ զինծառայողների:

Նախագահներին ուղեկցում էին երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարները, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները:

unnamed (2)

Նույն շարքից