ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իսրայելի և Պաղեստինի ղեկավարներին կոչ է արել հանդես գալ բռնությունների դեմ՝ հայտնում է RIA Novosti-ն:
Իր հայտարարության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչական գործողությունները Իսրայելում և Հորդանան գետի արևմտյան ափին, ինչպես նաև ցավակցություն է հայտնել 5 զոհվածների ընտանիքներին, որոնց մեջ եղել է Իսրայելի 3 քաղաքացի, պաղեստինցի և ամերիկացի:
«Միայն հակամարտության համաձայնեցված լուծումը կարող է այդ հողում մարդկանց խաղաղություն և անվտանգություն բերել»,-ընդգծել է Պան Գի Մունը:
Հինգշաբթի դանակով զինված պաղեստինցին Թել Ավիվի գրասենյակային շենքում սպանել է 2 իսրայելցու: Դրանից հետո ահաբեկչություն է տեղի ունեցել հրեական Գուշ Էցիոն բնակավայրում, որի հետևանքով զոհվել է 3 մարդ: