Միջազգային Քաղաքականություն 

Դոնալդ Թրամփը առաջարկում է երկրում բնակվող մուսուլմանների տվյալների բազա ստեղծել

analitik.am

ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփն անհրաժեշտություն է համարում երկրում բնակվող մուսուլմանների տվյալների բազայի ստեղծումը, հաղորդում է Independent-ը:

Այովա նահանգում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ NBC News-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ բազայի միջոցով հնարավորություն կընձեռնվի հետևել մուսուլմաններին ԱՄՆ-ի ողջ տարածքում:

Հարցին, թե կարող է դա պարտադիր գրանցում լինել, Թրամփը պատասխանել է. «Պետք է»:

Նույն շարքից