Հասարակություն 

Կանադացի զույգը չեղյալ է համարել հարսանիքը և գումարը նվիրաբերել փախստականներին

analitik.am

Կանադայի Տորոնտո քաղաքի բնակիչներ Սամանթա Ջեքսոնը և Ֆարզին Յուսեֆյանը չեղյալ են համարել 2016-ի մարտին ծրագրված հարսանիքը և գումարը նվիրաբերել են սիրիացի փախստականներին, գրում է  Lenta.ru կայքը:

Զույգը համացանցում տեսել էր սիրիացի խեղդված երեխայի լուսանկարը և հենց այդ պահին էլ որոշել չեղյալ համարել հարսանիքը, իսկ հյուրերին խնդրել են նվերների փոխարեն գումար նվիրաբերել փախստականների խնդիրներով զբաղվող կազմակերպությանը: Ճոխ հարսանիքի փոխարեն զույգը համեստ արարողություն է արել քաղաքապետարանի շենքում, այնուհետև ընթրիք կազմակերպել ընտանեկան միջավայրում:

Զույգը, նրանց ազգականներն ու ընկերները հավաքել են 17,5 հազար դոլար: Նորապսակները նպատակ ունեն հավաքել 27 հազար դոլար:

Նույն շարքից